Օրերս Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից: Համաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի 120 քառ․մ մակերես: Ընդհանուր տարածքում տեղավորվում է 18 անձ, կա առանձին հանդիպումների սենյակ, բացօթյա պատշգամբ, որից կարելի է օգտվել տաք եղանակին: Համաշխատանքային տարածքը հագեցած է գերարագ Wi-Fi-ով, աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Հյուրերի համար հասանելի են տաք ըմպելիքներ, քաղցրավենիք և միրգ։ Workation-ը նախատեսված է դառնալու նոր տարածք հարմարավետ աշխատանքի, ուսման և միջոցառումների կազմակերպման համար: Համաշխատանքային տարածքից՝ քովորքինգից, կարող են օգտվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը: Workation-ը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ
Դիլիջանում բացվել է Workation նոր համաշխատանքային տարածք
15 февраля 202315 фев 2023
4
1 мин
