Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս ունի առաջընթացի հասնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Սա բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում»,- ասել է նա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։ Չավուշօղլուն նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր քայլերը, և կողմերը պայմանավորվել են արագացնել դրանք։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատան
Չավուշօղլուն հույս ունի առաջընթացի հասնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում
15 февраля 202315 фев 2023
1
1 мин