Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Այս մասին հաղորդում է «Արցախգազ»-ը: Ծառայությունը զգուշացրել է, որ հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին: «Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը։ Փետրվարի 8-ի դրությամբ՝ գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայաստանից Արցախ գազամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է
15 февраля 202315 фев 2023
~1 мин