Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել թրաֆիքինգի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով տարեց կնոջը 10 տարի շարունակ ստիպել են մուրացկանությամբ զբաղվել։ Կասկածյալները ձերբակալվել են, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ 2009 թվականին կինը վարձով է բնակվել Ծարավ աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Կինը նշյալ վարձակալին խնդրել է սարքել իր մոր գերեզմանը:
Ըստ գործի նյութերի` կողմերը գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է երեք հազար դոլար (1,179,000 դրամ): Կինն այդ գումարը չի ունեցել, և տղամարդը կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ: «Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակում էր առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր: Բայց տղամարդու նպատակն այլ էր. կինն այլևս ոչ թե պարտապան էր, այլ գումար վաստակելու միջոց»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանները պարզել են նաև, որ ենթադրյալ հանցագործը զոհին այլ նպատակների համար ևս օգտագործել է։ Մուրացկանության դրդե