Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրանն ու Չինաստանը համագործակցության 20 համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Չինաստանը համագործակցության 20 համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ փաստաթղթերը ստորագրվել են ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Պեկին կատարած այցի շրջանակներում։

Փաստաթղթերը վերաբերում են ճգնաժամի կառավարմանը, զբոսաշրջությանը, հաղորդակցությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինչպես նաև միջազգային առևտրին։ Փաստաթղթերը վերաբերում են նաև սպորտին, լրատվական դաշտին, առողջապահությանը։

Ռայիսին այսօր առավոտյան եռօրյա այցով ժամանել է Պեկին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում