Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին պատկանող 1962 թվականի Lockheed 1329 JetStar ինքնաթիռն աճուրդում վաճառվել է՝ մոտ 40 տարի անապատում մնալուց հետո, հայտնում է Daily Mail-ը։ Ինքնաթիռը գտնվում էր Նյու Մեքսիկոյի Ռոսվելի միջազգային ավիացիոն կենտրոնում: Աճուրդի մեկնարկային գինը 100 000 դոլար էր, սակայն այն աստիճանաբար հասել է վաճառքի վերջնական գնին՝ 260 000 դոլարին: Էլվիս Փրեսլին ինքնաթիռը գնել է 1976 թվականի դեկտեմբերի 22-ին՝ 840 000 դոլարով։ Այս ինքնաթիռով Փրեսլին մեկնել է հյուրախաղերի: Այժմ օդանավի արտաքին տեսքը ոչ հավակնոտ է, բայց ինտերիերը մարմնավորում է անցյալ դարի կեսերից շքեղ մասնավոր օդային ճանապարհորդության ռետրո պատկերը: Ինքնաթիռի վերջին սեփականատերը կալիֆոռնիացի գործարար Ջիմ Գալյարդին էր։ Նա ինքնաթիռը գնել էր 2017 թվականին աճուրդում՝ 430 000 դոլարով, սակայն այդպես էլ ինքնաթիռը Նյու Մեքսիկոյից չտեղափոխեց և նույնիսկ անձամբ չնայեց այն: Նշվում է, որ նոր սեփականատերն իր առաջարկներն արել է հեռախոսով և նրա անունը հայտնի չէ։ Կարմիր և սպիտակ ինքնաթիռի արտաքին տեսքն անմխիթար է չորս տասնամյակ անա
Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռն աճուրդում վաճառվել է 260 000 դոլարով
15 февраля 202315 фев 2023
1 мин