Найти тему
Հայաստանն այսօր

Նորաբակի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. ՀՀ ՊՆ

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի շրջան) նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում