Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։ «Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասված է հայտարարությունում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
15 февраля 202315 фев 2023
4
~1 мин