Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է անվանել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա այցը Թուրքիա: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: Ըստ Կլաարի՝ այցը հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին ցուցաբերված օգնությանը: Նա հույս է հայտնել, որ այցը կօգնի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Կլաարը պատմական է անվանել Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա
15 февраля 202315 фев 2023
8
~1 мин