Найти тему
Հայաստանն այսօր

Ի՞նչ հարցեր են քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է կուսակցության Ֆեյսբուքի էջը։

Նշվում է, որ հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։

Բացի այդ, քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։

Կուսակցությունից հայտնում են նաւ, որ մտքեր են փոխանակվել սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ ընթացիկ հարցերի շուրջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում