Իշխանության ավելի վաղ հայտարարված սկզբունքը, թե պահեստազորայինները կարող են ընտրել տարվա կոնկրետ իրենց հարմար ժամանակահատված վարժական հավաքներին մասնակցելու համար, փաստացի չի գործում. համապասխան ցուցումներ և հրամաններ զինկոմիսարիատներին չի իջեցվել: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Որքան ես եմ հասկանում թեման քննարկվել է, սակայն եզրակացությունն այն է եղել, որ պահեստազորայինների նախընտրություններն ու վարժական հավաքների կազմակերպչական առանձնահատկությունները համադրելի չեն»,- գրել է պատգամավորը: Որպես հավաքներին վերաբերվող մեկ այլ խնդիր նա նշել է, որ այն հոդվածով, որով զորակոչվում են պահեստազորայինները, ենթադրում է գործատուի պարտավորություն վերջիններիս աշխատանքային հաստիքը պահպանելու վերաբերյալ, սակայն դա չի ենթադրում սահմանված 25-օրյա ժամկետում աշխատավարձի պահպանում: «Սա նշանակում է, որ եթե, օրինակ, զորակոչված պահեստազորայինը քաղաքացիական կյանքում, 25-օրյա աշխատանքի համար ստանում է 250-300հզ աշխատավարձ, ապա զինված ուժեր հավաքների զորակոչվելու դ
Պատգամավորը մատնանշել է վարժական 25-օրյա հավաքների մի շարք խախտումներ նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)
15 февраля 202315 фев 2023
3
1 мин