Armenia Today-ը տեղեկացավ, որ Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության խորհրդարանի խմբի ղեկավարի հրավերով՝ ԱԺ պատգամավորները մեկնում են Լոնդոն։ Arlis.am֊ից տեղեկանում ենք, որ գործուղման համար պետբյուջեից հատկացվելու է ավելի քան 2 մլն դրամ (5 հազար դոլարից ավելի` առանց ճանապարհածախսի հաշվարկի): Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Մարիամ Պողոսյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը: Նշենք, որ գործուղումը նախատեսված է մարտի 5֊9-ը։ Հավելենք, որ գործուղման հետ կապված միայն գիշերավարձի վճարումն է հրավիրող կողմը հոգալու։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ԱԺ պատգամավորները մեկնում են Լոնդոն գործուղմանը հատկացվել է ավելի քան 2 մլն դրամ
14 февраля 202314 фев 2023
~1 мин