Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Փաշինյանը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ: Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ: Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հնդկաստանի դեսպանն ավարտում է առաքելությունը․ ի՞նչ է քննարկել նա Փաշինյանի և Միրզոյանի հետ
14 февраля 202314 фев 2023
4
~1 мин