Կարմիր խաչի միջնորդությամբ 20 մարդ է Հայաստանից տեղափոխվել Արցախ, իսկ 23 մարդ՝ հակառակ ուղղությամբ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ ծրագրերի համակարգող Զառա Ամատունին։ «Բոլորը տեղափոխվել են ընտանիքների վերամիավորման նպատակով»,- ասաց Ամատունին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ԿԽՄԿ 43 մարդու է տեղափոխել Լաչինի միջանցքով՝ ընտանիքնրի վերամիավորման
13 февраля 202313 фев 2023
1
~1 мин