Երկրաշարժից տուժած Թուրքիային օգնող երկրների փրկաարար ջոկատները սկսել են վերադառնալ իրենց երկրներ, քանի որ գնալով զրոյանում են փլատակներից կենդանի մարդ դուրս բերելու և փրկելու հույսերը, գրում է ermenihaber-ը։ Օրինակ՝ իսպանացիների որոնողափրկարարական խումբը, փրկելով տասնյակ մարդկանց կյանքեր, ավարտել է իր աշխատանքները և վերադարձել Իսպանիա։ Իսրայելի փրկարարների մի մասն արդեն վերադարձել է Երուսաղեմ։ Հունական որոնողափրկարարական խմբերը ևս ավարտել են իրենց առաքելությունը և վերադարձել Հունաստան։ Բայց Հունաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Թուրքիային։ Իսկ ահա Ավստրայի ու Գերմանիայի փրկարարական ջոկատները որոշակի դադարից հետո որոշում են կայացրել վերսկսել որոնողափրկարարական աշխատանքները։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայո
Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են
13 февраля 202313 фев 2023
1 мин