Armenia Today-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առկա իրավիճակին, Հայաստանի կողմից տրամադրված օգնությանը, ինչպես նաև խոսել երկրաշարժից տուժած մեր հայրենակիցների մասին: -Պարո՛ն Էստուկյան, երկրաշարժից տուժած Թուրքիայում ինչպե՞ս ընդունեցին Հայաստանի՝ Թուրքիային օգնություն ցուցաբերելու որոշումը: -Անշուշտ, օգնության բոլոր առաջարկները ոգևորությամբ և շնորհակալ լինելով են ընդունում Թուրքիայում, ինչը շատ բնական է: Ավելի մեծ ուշադրության են արժանանում հատկապես այնպիսի երկրներից ստացած օգնությունները, ինչպիսիք Հայաստանն ու Հունաստանն են: -Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի այս քայլն ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա: -Չեմ կարծում, որ սա շատ կարևոր գործոն կարող է լինել, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կիզակետում կարևոր գործոն է Իլհամ Ալիևը: Թուրքիան այդ գործընթացում իր կամքով որևէ քայլ չի կարող անել: Թուրքիան այդ հարցում
Հայաստանի օգնությունը չի կարող հայ-թուրքական հարաբերություններում կարևոր գործոն հանդիսանալ. Բագրատ Էստուկյան
13 февраля 202313 фев 2023
18
1 мин