Հայ փրկարարները Թուրքիայի Ադիյաման քաղաքում փլատակներից դուրս են բերել 3 քաղաքացու։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հայտնելով, որ Սիրիա և Թուրքիա մեկնած հայ փրկարարները, միջազգային գործընկերների հետ համատեղ, արդեն վեցերորդ օրը շարունակում են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ: Նշվում է, որ իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի։ Սիրիայում և Թուրքիայում աշխատանքային տարբեր տեղամասերում հայ փրկարարները շարունակում են իրականացնել նաև շինությունների թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժման, փլատակների քանդման և տարածքից հատուկ տեխնիկայով հեռացման աշխատանքներ։ Կինոլոգիական խումբը ևս ակտիվորեն ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներին։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտր
Հայ փրկարարները Ադիյամանում փլատակներից դուրս են բերել 3 քաղաքացու
13 февраля 202313 фев 2023
1 мин