Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրավապահ մարմիններում ծեծի ենթարկվեցին փաստաբաններ․ սա խայտառակության դրսևորում է․ Մինասյան

Նախորդ շաբաթ կարևոր մեկ իրադարձություն տեղի ունեցավ կապված այն աննախադեպ արատավոր երևույթի հետ, ռրբ որ իրավապահ մարմիններում ծեծի ենթարկվեցին փաստաբաններ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ երևույթն անվանելով խայտառակություն հենց նույն իրավունքների պաշտպանության բնագավառում հանդես եկող փաստաբանական համայնքի նկատմամբ։ «Սա նույնպես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Մինասյանը։ Ըստ փաստաբանների պալատի ղեկավարի՝ ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 9-ին, մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ փաստաբաններն ծեծի են ենթարկել ոստիկանները: Ոստիկանությունն անչափահասների է բերման ենթարկել, իսկ փաստաբանները գնացել են ոստիկանություն՝ անչափահասի առերեսմանը: Առերեսումը պետք է տեղի ունենար ոստիկանության էրեբունու բաժնի ներկայացուցչի հետ:
Ոստիկանները հոգեբանական ճնշում են գործադրել փաստաբանի նկատմաբ, ծաղրել են նրան հարցաքննության ժամանակ, ապա դուրս տարել, հահոյել ու ծեծի ենթարկել։ Մյուս փաստաբանն էլ դուրս է եկ

Նախորդ շաբաթ կարևոր մեկ իրադարձություն տեղի ունեցավ կապված այն աննախադեպ արատավոր երևույթի հետ, ռրբ որ իրավապահ մարմիններում ծեծի ենթարկվեցին փաստաբաններ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ երևույթն անվանելով խայտառակություն հենց նույն իրավունքների պաշտպանության բնագավառում հանդես եկող փաստաբանական համայնքի նկատմամբ։

«Սա նույնպես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Մինասյանը։

Ըստ փաստաբանների պալատի ղեկավարի՝ ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 9-ին, մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ փաստաբաններն ծեծի են ենթարկել ոստիկանները: Ոստիկանությունն անչափահասների է բերման ենթարկել, իսկ փաստաբանները գնացել են ոստիկանություն՝ անչափահասի առերեսմանը: Առերեսումը պետք է տեղի ունենար ոստիկանության էրեբունու բաժնի ներկայացուցչի հետ:

Ոստիկանները հոգեբանական ճնշում են գործադրել փաստաբանի նկատմաբ, ծաղրել են նրան հարցաքննության ժամանակ, ապա դուրս տարել, հահոյել ու ծեծի ենթարկել։ Մյուս փաստաբանն էլ դուրս է եկել ձայները լսելով ու նույնպես ծեծվել: Ծեծի ենթարկված փաստաբանները Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանն են։ Ոստիկանությունից Բաբայանի այցին պատասպխանել են, թե փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում