Պաշտպանության նախարարը չի կարող տեղյակ լինել բոլոր մանրամասներին, բանակում գույքի օտարումը կամ ձեռքբերումը կատարվել է ՊՆ մասնագիտացված գերատեսչությունների եզրակացությունների հիման վրա։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցություն Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով իրեն առաջադրված մեղադրանքը։ Օհանյանը նշեց, որ գործում մի քանի անգամ հիշատակվել է «զորամաս» բառը, սակայն դա զորամաս չի եղել։ Օհանյանի խոսով՝ նպատակն ակնհայտ է՝ մոլորեցնել հանրությանը, քանի որ խոսքն իրականում ոչ թե զորամասի մասին է, այլ հին հողատարածքների ու խարխլված շենքերի, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն եղել։ Դրանք պահելն ավելի մեծ բեռ է եղել։ Օհանյանը նշեց, որ քրեական հետապնդում չէր կարող լինել, եթե ինքը խնդրեր հաշվի առնել վաղեմության ժամկետը, բայց դա չի արել սկզբունքային նկատառումներից ելնելով, քանի որ իրեն անմեղ է համարում։ «Սրանք շինծու գործեր են, որոնք հորինված են, որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը արդի խնդիրներից, այդ թվում՝ անվտանգային։ Մենք անձնական շահեր չենք
«Մեղադրանքը չենք ընդունում»․ Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին
13 февраля 202313 фев 2023
4
2 мин