Найти тему
Հայաստանն այսօր

Իտալիան TAP գազատարի համար Ադրբեջանին տուրբիններ կվաճառի

Իտալիան Ադրբեջանից եկող գազամուղի համար տուրբիններ կվաճառի, փետրվարի 12-ին հայտնել է «Нефть и Капитал» լրատվական գործակալությունը:

«4 տուրբինների վաճառքի գործարքին կմասնակցեն Ansaldo Energia - ն և Azerenerji — ն», - հայտարարել է Իտալիայի արդյունաբերության նախարարը:

Փորձագետները նշում են, որ նման իրադարձությունը թույլ կտա վերջապես լրջորեն խոսել TAP գազատարի թողունակության ընդլայնման հնարավորության մասին, որի միջոցով ադրբեջանական գազը Թուրքիայից TANAP գազամուղով հասնում է Եվրամիության երկրներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսք էր գնում TAP գազատարի թողունակությունը տարեկան 12 մլրդ խմ-ից 20 մլրդ-ի հասցնելու անհրաժեշտության մասին, սակայն ցանկություններից այն կողմ գործը չէր շարժվում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում