Найти тему
Հայաստանն այսօր

Երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը 84 մլրդ դոլարի վնաս են հասցրել. Bloomberg

Երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը 84 մլրդ դոլարի վնաս են հասցրել: Այս մասին Известия-ի փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով գործարարների Համադաշնության և հանրապետության գործարար շրջանակների ներկայացուցիչների գնահատականները:

«Ակնկալվում է, որ երկու ուժեղ երկրաշարժերը «...» կհանգեցնեն ավելի քան 84 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով ազգային տնտեսության համար կորուստների», - ասվում է հրապարակման մեջ:

Կազմակերպության գնահատականներով՝ բնակելի շինություններին հասցված վնասը կազմել է 70,8 մլրդ դոլար:

Բացի այդ, տարերքի հետևանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամտային մասի 10,4 մլրդ դոլարով նվազեցմանը:

Միաժամանակ, ավելի վաղ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի հավանական կորուստները գնահատել էր 4 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել  Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում