Найти тему
Հայաստանն այսօր

Թուրքիայում երկրաշարժի զոհերի նոր թիվ է հրապարակվել

Թուրքիայի տեղի ունեցած խոշոր երկրաշարժի զոհերի թիվն այսօրվա տվյալներով հասել է 29 605-ի։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Երկրաշարժից տուժած շրջաններից մեր 147 934 քաղաքացիներ տարհանվել են այլ նահանգներ»,-նշվել է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում