Հարավային Աֆրիկայի առաջատար ռեփերներից մեկը, որը հայտնի AKA անունով, Դուրբան քաղաքում գտնվող ռեստորանի մոտ սպանվել է: Այս մասին գրում է BBC-ին:
Ռեփերը սպանվել է իր մտերիմ ընկերոջ՝ շեֆ-խոհարար և ձեռնարկատեր Թեբելո Մոտսոանի հետ:
Ենթադրվում է, որ ռեփերը պատրաստվում էր ելույթ ունենալ Forbes-ի ծննդյան տոնակատարությանը:
Սպանության շարժառիթը պարզվում է։ Ոստիկանության ներկայացուցիչ, գնդապետ Ռոբերտ Նեթշիունդան BBC-ին հայտնել է, որ ռեփերն ու նրա ընկերը քայլել են դեպի իրենց մեքենան, սակայն նրանց են մոտեցել երկու զինված մարդիկ ու գնդակահարել վերջիններիս: