Չնայած անբարենպաստ եղանակին, ԶՈւ-ում մեկնարկել են երիտասարդ մարտիկների պարապունքները: Նորակոչիկներն արդեն ինտեգրվում են բանակային առօրյային:
Տղաներն առանձնահատուկ նվիրումով են պատրաստվում հատկապես երդման արարողությանը: «Երդման արարողությունն ամենակարևոր նշանակությունն ունեցող արարողություններից մեկն է, որը մեզ զինծառայող է դարձնում: Անհամբեր հենց այդ օրվան եմ սպասում»,-ասում է նորակոչիկ Ռադիկ Եսայանը՝ հավելելով, որ պատրաստ է ուժերի ներածին չափով յուրաքանչյուր խնդիր կատարել: Ռադիկն ապագա հրետանավոր է: Ապագա հրետանավոր է նաև Էդգար Հարությունյանը: «Յուրաքանչյուր հայ տղամարդու համար բանակը շատ կարևոր փուլ է: Ու երբ գիտակցում ես, որ որպես հրետանավոր ես գալիս՝ ավելի մեծ պատասխանատվություն ես կրում»,-ասում է Էդգարը: Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում