Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Adidas»-ը կարող է մինչև 700 մլն եվրո կորցնել. պատճառը հայտնի է

«Adidas»-ը զգուշացրել է, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ պայմանագիրը խզելու պատճառով այս տարի կարող է մինչև 700 միլիոն եվրո կորցնել: Այս մաիսն հայտնում է Financialtimes-ը: Ըստ պայմանագրի՝ Քանյե Ուեսթ պետք է գովազդեր ու ներկայացներ «Yeezy shoes» տեսականին:

Ռեփերի հետ համագործակցությունը բավականին շահավետ էր Adidas-ի համար, սակայն ընկերությունը 2022-ի հոկտեմբերից դադարեցրեց համագործակցությունը: Պատճառը Քանյե Ուեսթի հակասեմական հայտարարություններն էին, որոնք միջազգային արձագանք էին ստացել:

Հիշեցնենք, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը «Adidas»-ի հետ պայմանագիրը խզելուց հետո միայն մեկ օրվա ընթացքում երկու միլիարդ դոլար է
կորցրել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում