Найти в Дзене
Հայաստանն այսօր

Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի արևմուտքում 4,4 և 3,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sputnik-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:

Առաջին մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 12:07-ին՝ Գուրիայի շրջանից 4 կմ հեռավորության վրա:

3,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել 12:21-ին՝ Օզուրգեթիից 5 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ նախօրեին ևս 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում