Найти в Дзене
Հայաստանն այսօր

Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հերքում են սոցցանցերում տարածվող տեղեկությունը, թե Հաագայի դատարանը մերժել է Ադրբեջանի հայցն ընդդեմ ՀՀ-ի։

«Հորդորում ենք իրադարձությունների զարգացմանը հետևել մեր պաշտոնական էջում»,- ասված է գրասենյակի հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՄԱԿ-ի դատարանը լսել էր Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Հունվարի 23-ին հայկական կողմը դիմել է Միջազգային դատարան՝ կապված Ադրբեջանում ռասայական խտրականության դրսևորումների հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում