Գիշերը ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Խորենացի փողոցում, ժողովորդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Գեղամ Սահրադյանին, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով խուլիգանություն կատարելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասման, թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0․9 գրամ քաշով թղթի մեջ փաթաթված բյուրեղանման, «մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նվանվող զանգված։ Իսկ դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 5 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ, ինչպես նաև Hummer-ի վ
Ինչ է հայտնի մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի պատճառ դարձած վարորդի մասին. ԶԼՄ
13 февраля 202313 фев 2023
8
1 мин