Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ անցնելով օրակարգային հարցերին, նախ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ հայտարարագրման համակարգը տվել է դրական արդյունքներ վերահսկողության առումով: Համակարգի զարգացման ուղղությամբ արդեն իսկ ներդրվել է էլեկտրոնային նոր համակարգ, որով էլ այս տարի պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձինք լրացնելու են հայտարարագրերը: Տվյալ համակարգում արդեն իսկ ներբեռված են մի շարք տվյալներ և հնարավորություն է տալու առավել պարզ եղանակով լրացնել հայտարարագրերը: Համակարգն ունենալու է տեղեկատվությունը ներբեռնելու հնարավո