Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում փրկարարները փլատակների տակից երկու տարեկան աղջկա են դուրս բերել շենքի փլուզումից 122 ժամ անց, հայտնում է Անադոլու գործակալությունը։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ժանդարմերիայի աշխատակիցները Գյունեշ փողոցի տներից մեկի փլատակների տակ երեխայի ձայն են լսել։ Աղջկան առաջին բուժօգնությունից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Հավելենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 20,6 հազարը, կա 80 հազարից ավելի վիրավոր։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշ
Անթաքիայում փլատակների տակից 122 ժամ հետո փրկել են երկու տարեկան երեխայի
13 февраля 202313 фев 2023
1
1 мин