Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների պատճառով ութ մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների հետ կապված, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Habertürk հեռուստաալիքին։ «Շանլըուրֆայում ձերբակալվել է 8 կասկածյալ, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների և սյուներ կտրելու գործողությունների առնչությամբ»,- հաղորդում է աղբյուրը։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների հետ կապված, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Habertürk հեռուստաալիքին։

«Շանլըուրֆայում ձերբակալվել է 8 կասկածյալ, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների և սյուներ կտրելու գործողությունների առնչությամբ»,- հաղորդում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում