ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, այդ թվում՝ 4 անչափահաս, բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։ Բուժօգնության դիմելուց շուրջ մեկ ժամ անց բոլոր 10 քաղաքացիները բուժհաստատությունից դուրս են գրվել։ Քրեական վարույթը, ըստ ՔԿ նմամուլի քարտուղարի, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամաքնները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կ
Սասունիկի 10 քաղաքացիների՝ ԲԿ տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
13 февраля 202313 фев 2023
~1 мин