Найти тему
Հայաստանն այսօր

Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել սպայակազմի հետ

Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված Ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավվել սպայակազմի սոցիալական պայմանները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում