Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՔՊԾ) զինծառայող է մահացել, հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Նշվում է, որ պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Հուսեյնլի Վուսալ Վուգար օղլուն մահացել է հիվանդությունից:
Սահմանապահ պետական ծառայության ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքին և հարազատներին: