Ռուսաստանի ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ձևաչափերին։ «Հարավային Կովկասում խաղաղության խթանումը մնում է մշտական առաջնահերթություն ոչ միայն ներկայիս վարչակազմի, այլ նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի վկայությունն է նրա աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այդ հարցերի շուրջ»,- ասել է նա։ Պատելը հավելել է, որ Վաշինգտոնի ծրագրերում է շարունակել կենտրոնանալ այս հարցի վրա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Պատելն ընդգծել է, որ «ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»։ «ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանն աջակցելուն ուղղված փոխգործակցությանը ցանկացած ուղղությամբ՝ երկկողմ ձևաչաձով, ԵՄ մեխան
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Հարավային Կովկասում Վաշինգտոնի ջանքերի քննադատությանը
11 февраля 202311 фев 2023
14
1 мин