Найти тему
Հայաստանն այսօր

Փաշինյանը Երևան է հրավիրել Իրանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան է հրավիրել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին: Այս մասին ասված է Էբրահիմ Ռայիսիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում:

«Մեծապես կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման շուրջ մեր պատկերացումները՝ վերահաստատում եմ նախորդ տարի իմ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստան այցելելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը» - ընդգծվել է ուղերձում:

Փաշինյանը համոզմոինք է հայտննել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկրները կարող են նոր մակարդակի հասցնել միջպետական փոխգործակցությունը և ընդլայնել բազմոլորտ օրակարգն՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և երկրների անվտանգության:

Ռայիսիին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծվել է, որ Երևանը առանձնահատուկ տեղ է տալիս հայ-իրանական աննկուն հարաբերություններին, որոնք հիմնված են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա:

Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապագայում առավել մեծ նվաճումներ կգրանցեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում