Найти в Дзене
Հայաստանն այսօր

Խոշոր հրդեհ՝ Արցախի ՀՅԴ կենտրոնական գրասենյակում. պահակը ծանր այրվածքներ է ստացել

Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին խոշոր հրդեհ է բռնկվել Արցախի ՀՅԴ կենտրոնական գրասենյակում, հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ահազանգն ստացվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչից, որը տեղեկացրել է Կնունյանցների 17 հասցեում բռնկված հրդեհի մասին։ 911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո» «Արցախգազ» ընկերություններին։

Հրդեհը բռնկվել է Արցախի ՀՅԴ կենտրոնական գրասենյակում։ Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։28-ին, լիամարել` 3։48-ին։ Ամբողջությամբ այրվել է երկհարկանի գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։

Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վերջինիս վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում