Հալեպում Հայաստանի հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է քաղաքի հայ համայնքային կենտրոններում երկրաշարժից հետո ապաստանած քաղաքացիներին, հայտնում է Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ըստ հաղորդագրության՝ հայկական փրկարարական ջոկատները շարունակում են աշխատել Սիրիայի ուժեղ երկրաշարժից տուժած շրջաններում։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Teleg
Հայաստանի հյուպատոսն այցելել է հայկական համայնքային կենտրոններում երկրաշարժից հետո ապաստանած հալեպցիներին
11 февраля 202311 фев 2023
~1 мин