Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 19 875-ի։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է այդ երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Զոհված է համարվում 19 875 մարդ։ Վիրավորվել է մեր 79 717 քաղաքացի», - նշվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 20 հազարի
11 февраля 202311 фев 2023
1
~1 мин