Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորական ուղերձ է հղել: Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ փոխվարչապետն իր խոսքում ողջունել է բոլոր ներկաներին և սրտանց շնորհավորում հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ: «Հայ և իրանցի ժողովուրդները, ապրելով միևնույն տարածաշրջանում, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային կուռ թելերով: Վաղ ժամանակներից մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվել են մշակութային սերտ առնչություններ, որոնք շարունակում են թե՛ հայերիս և թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների և հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշը լինել: Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ
Իրանն իր հավասարակշռված պահվածքով նպաստում է տարածաշրջանային կայունությանը. Գրիգորյան
11 февраля 202311 фев 2023
1 мин