Shamshyan.com-ը մանրամասներ է ներկայացրել այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած արտակարգ դեպքից։ Ըստ կայքի՝ Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։ Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։ Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։ Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։ Նշվում է, որ Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։ Ըստ կայքի՝
Երևանի կենտրոնում Hammer մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել պարեկի, վնասել մի քանի մեքենա. ԶԼՄ
11 февраля 202311 фев 2023
1
1 мин