Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ողբերգական հրդեհից զոհված զինվորների ծնողները տուժող են ճանաչվել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները գործով տուժող են ճանաչվել։

Այս մասին
Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը, ով ծնողների ներկայացուցիչն է լինելու։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում