Անցած 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ դա չի մոտեցնում այն համամասնությանը, որի մասին խոսվում է: Հետևաբար ներդրումները նախարարության գլխավոր նպատակներից են: «Պետք է էապես ավելացնել ներդրումների դերը ՀՀ տնտեսության մեջ՝ հասցնելով տարեկան ներդրումների ծավալը համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին, այժմ այդ թիվը 15 տոկոսին մոտ է»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակել եւ շուտով Կառավարության հաստատմանը կներկայացնի Ներդրումային քաղաքականության ռազմավարությունը: Խոսելով օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին՝ Վահան Քերոբյանը ասաց, որ այդ հարցում առաջնային թիրախը լինելու են առաջատար 500 ընկերությունները, որոնց մուտքը Հայաստան կաշխուժացնի տնտեսությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Տարեկան ներդրումների ծավալը պետք է հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին. Քերոբյան
10 февраля 202310 фев 2023
~1 мин