Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

Եվրո-2025-ի որակավորման փուլին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ֆեդերացիայից հայտնում են, որ ընտրանու մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականը։ Նշվում է, որ հանդիպումը կկայանա հունիսի 16-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայում։

Փետրվարի 2-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացել էր Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել էր E խմբում, որտեղ մրցակիները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի հավաքականները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում