Найти в Дзене
Հայաստանն այսօր

Փարիզը կոչ է արել Բաքվին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ֆրանսիան ԵՄ-ի հետ համատեղ կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։ Այս մասին ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- ասված է ներկայացուցչության էջում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում