Найти в Дзене
Հայաստանն այսօր

Քայլի Ջենները հսկայական առանձնատուն է կառուցում Քլոե Քարդաշյանի տան հարևանությամբ

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները նոր առանձնատուն է կառուցում Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզում՝ Քլոե Քարդաշյանի և Քրիս Ջեների առանձնատների մեջտեղում, հայտնում է Daily Mail-ը։

Առանձնատունը կառուցվում է 5 ակր տարածքի վրա և արժե 15 մլն դոլար: Այժմ շինարարությունն ընթանում է գլխավոր առանձնատան վրա, որտեղ 25-ամյա Քայլին ապրելու է իր 4-ամյա դստեր՝ Սթորմիի և 1-ամյա որդու՝ Էյրի հետ:

Լուսանկարներում պատկերված է պարիսպ, որն ամբողջությամբ շրջապատում է Քայլիի ունեցվածքը, որպեսզի միլիարդատեր գեղեցկուհին կարողանա պահպանել իր գաղտնիությունը։

Հաղորդվում է, որ Քայլիի նոր առանձնատունը կառուցվում է մոր՝ Քրիս Ջեների 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան և Քլոե Քարդաշյանի՝ 17 միլիոն դոլար արժողությամբ առանձնատների միջև։ Տարածքում են ապրում նաև Քիմ Քարդաշյանն ու Քորթնի Քարդաշյանը։

Քայլիի առանձնատունը կունենա 12 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, հյուրատուն, 24-ժամյա անվտանգության բազա, լողավազան և մարզադաշտ։ Անհասկանալի է, թե քանի ննջասենյակ և լոգասենյակ կունենա առանձնատունը, բայց մի բան պարզ է` շատ կլինեն:

Ջենները տարածքը ձեռք է բերել 2020 թվականի մայիսին, սակայն շինարարությունը դադարեցվել է COVID-19 համաճարակի պատճառով։ Առանձնատան նախկին սեփականատեր է հանդիսացել Մայլի Սայրուսը՝ 2015-2018 թվականներին, ապա այն մոտ 5 միլիոն դոլարով վաճառել է «անհայտ կնոջ»: Նոր սեփականատերն ստացել է առանձնատունը կառուցելու թույլտվություն, սակայն դրա փոխարեն գույքը վաճառել է Քայլիին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում