Найти тему
Հայաստանն այսօր

Նիդերլանդների ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան դիմել է F-16 կործանիչների մատակարարման հարցով

Ուկրաինան հայտ է ներկայացրել Նիդեռլանդներին՝ F-16 կործանիչների մատակարարման համար, հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինան իսկապես խնդրել է մեզ օգնել կործանիչների մատակարարման հարցում: Բայց այս խնդրանքը հեշտ չէ կատարել: Մենք պետք է քննարկենք F-16-ի առկայությունն ամերիկացիների և այլ դաշնակիցների հետ»,- ասել է Օլոնգրենը։

Նրա խոսքով՝ Նիդերլանդները պետք է լրջորեն գնահատեն նման որոշման հնարավոր հետևանքները։ «Դա չի կարող տեղի ունենալ մեկ օրում, մենք պետք է ազնիվ լինենք այս հարցում»,- հավելել է պաշտպանության նախարարը։

Հունվարի վերջին Նիդերլանդները հայտարարել էր Կիևին երկու Patriot SAM արձակման կայաններ և հրթիռներ մատակարարելու մտադրության մասին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում