Հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին հայտնում են Դատախազությունից: «Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից»,-ասված է Դատախազության հաղորդագրության մեջ: Գ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութությու
Նոր քրեական հետապնդում՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով
10 февраля 202310 фев 2023
2
1 мин