ՀՀ ԱԳՆ-ն մեղադրել է Ադրբեջանին ՄԱԿ մանդատակիրներին պատշաճ չարձագանքելու համար: «Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները (հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները)»,- «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Ըստ նրա՝ այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը: Բացի այդ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։ ՀՀ ԱԳՆ-ում անհրաժեշտ են համարում պատերազմական հանցագործության պ
ՀՀ ԱԳՆ-ն մեղադրել է Ադրբեջանին ՄԱԿ մանդատակիրներին պատշաճ չարձագանքելու համար
10 февраля 202310 фев 2023
2
2 мин