Հայ փրկարարներին հաջողվել է Թուրքիայում փլատակներից անվնաս դուրս բերել երեխայի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանին։ «Այսօր լավ լուր լսեցի, որ մեր փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ երեխայի։ Կյանք փրկելը շատ հուզիչ գործոն է»,- ասել է Էստուկյանը։ Նա պարզաբանել է, որ Դիարբեքիրում փլատակներից դուրս են բերել հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսնուն՝ Չաղդաշ Չանքայանին։ Խմբագրի խոսքով՝ փլատակներում դեռ երկու հայ է գտնվում։ «Ամենայն հավանականությամբ, եղել է մոտ տասը հայ զոհ։ Ես նրանցից ութին լավ գիտեմ, իսկ մնացածներին նույնիսկ անուններով չգիտեմ»,- ասել է «Ակոս»-ի խմբագիրը։ Էստուկյանը հավելել է, որ երկրաշարժից տուժածները դեռ գիշերում են իրենց ավերված տների մոտ՝ սպասելով փլատակներից իրենց հարազատներին փրկելուն։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատված
Թուրքիայում հայ փրկարարները փլատակներից երեխայի են դուրս բերել
10 февраля 202310 фев 2023
1
1 мин